«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ցեղասպանված, կյանքերի մեջ մի աղջկա ձեռ չբռնած հազարավոր տղաների զանգվածային սպանդը չի առաջացնում ալեկոծություն

Ցեղասպանված, կյանքերի մեջ մի աղջկա ձեռ չբռնած հազարավոր տղաների զանգվածային սպանդը չի առաջացնում ալեկոծություն
30.01.2025 | 19:47

ԱԱԾ-ն իր մանկլավիկներով ցույց է ուզում տալ աշխարհին, որ հայը մի ազգ է, որը չի պահանջում պատերազմում զոհվածների ամբողջական ցուցակի հրապարակումը: Անուն առ անուն, հասցե առ հասցե, զինկոմիսարիատ առ զինկոմիսարիատ:

ԱԱԾ-ն իր մանկլավիկներով աշխարհին ուզում է ցույց տալ, որ հայը մի ազգ է, որը չի պահանջում 18 թվի կեղծ հեղափոխության բացահայտումը, ավանտյուրայի հեղինակների պատժումը:

ԱԱԾ-ն իր բոզերով թուրքերին ու ադրբեջանցիներին ուզում է ցույց տալ, որ ազգը հարց չի դնում, որ եթե 91 թվին Արցախը Ադրբջան էր, զորակոչն աղդամներ ու այլ ջանդամներ ինչու՞ են ուղարկել:

Բոզերը երկիրը վերից վար գրավել են:

Աշխարհը տեսնում է, որ Ցեղասպանության ուրացումը չի բերում ցասման, որ արտաքին գործոց նախարարությունում առերևույթ թուրքական գործակալների պաշտոնավարումը չի առաջացնում զանգվածային բողոքներ:

Ցեղասպանված, կյանքերի մեջ մի աղջկա ձեռ չբռնած հազարավոր տղաների զանգվածային սպանդը չի առաջացնում ալեկոծություն:

Բայց աշխարհը տեսնում է մի կինո, որի պատրվակը հարյուր դրամն է, և որի պատճառով հանցագործ իշխանությունները ընկրկում են:

Բրա՜վո :

Դուք էսօր այստեղից-այնտեղից կպցրած փողերով խմեք ձեր հաղթանակի կենացը:

Ես էլ երեկոյան անպայման կխմեմ իմ պարտության կենացը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ